HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Առողջապահության նախարարությունը նտեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47431 դեպք, որոնցից 42608-ն` առողջացած, 930-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3606 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 263608 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3944 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք: Ունենք 57 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter