HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պետական պարգևներ են ստացել

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ 
ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար նախագահը պարգևատրել է առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների․

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արտավազդ Վրույրի Վանյնին․ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար

Մխիթար Հերացու մեդալով՝
Արման Համլետի Հովակիմյանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

Սարգիս Ֆյոդորի Ղազարյանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկա-կան կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «COVID-19» կլինիկայի ղեկավար

Գրիգոր Կամոյի Մանուչարյանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ

Հայկ Ռազմիկի Անտոնյանին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկայի ղեկավար

Լուսինե Միքայելի Եղիազարյանին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժան-մունքի ղեկավար

Լիլիթ Արժանիկի Մուսեյանին, «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակեր-պության «Ավագ» բժշկական կենտ-րոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ

Արման Արայի Բաբլոյանին, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

Միքայել Վլադիմիրի Մանուկյանին, «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության գոր-ծադիր տնօրեն

Ասատուր Մարատի Ասատրյանին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն

Վահե Միքայելի Գյուլախասյանին, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ

Անահիտ Վահանի Բարսեղյանին, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter