
Գուրգեն Մուշեղյան․ «Պետք է խումբ ստեղծել, խնդիրները վեր հանել, նոր հարցնել՝ գլխավոր ճարտարապետ պե՞տք է, թե՞ չէ»
Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը կարծում է, որ մինչև Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը վերացնելը պետք է մեծ աշխատանքային խմբով ուսումնասիրել քաղաքի խնդիրները, դրանց հիման վրա առաջարկներ ներկայացնել, որից հետո որոշել՝ հան՞ել գլխավոր ճարտարապետի պաշտոնը, թե ոչ։ Այս մասին Գուրգեն Մուշեղյանն ասաց «Հետք»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ճարտարապետի պաշտոնը վերացնելու հայտարարությանը։ Քաղաքապետը նշել էր, որ հնարավոր է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոն այլևս չլինի։ Գլխավոր ճարտարապետի ինստիտուտի փոխարեն կարող է ստեղծվել մի մարմին կամ խորհուրդ։
Գուրգեն Մուշեղյանի հարցազրույցը՝ տեսանյութում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել