
Գրանցվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք. մահացել է 4 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 210-ով՝ ընդհանուր կազմելով 47 877: Նախօրեին կատարվել է 2256 թեստավորում (ընդհանուր՝ 268 322): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 4 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 942 է:
Առողջացել է ևս 350 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 43 026-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3617 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 292 է
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել