HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մղարթի ոսկու հանքավայրի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Մասնավորաբար, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը հանքարդյունահանման համալիրը շահագործել է օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ Ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Շրջակա միջավայրի նախարարությունն ընդգծում է՝ հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում օնդերքօգտագործողների զգուշացման, ինչպես նաև ընդերքօգտագործման դադարեցման և կասեցման լիազորությունը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան գրությունը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարին։

Ուղարկված գրությամբ շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է գլխավոր դատախազին հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշված փաստական հանգամանքները և համապատասխան փաստաթղթերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք։

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ (թոշակառու, ինժեներ)
Լավ է, որ նոր նախարարը բացահայտում է այդ ապօրինությունները: Սակայն անմիջապես լուրջ հարցերի մի շարան է առաջանում: Արդյո՜ք միայն Մղարթի հանքում է այդպես եղել: Վստահ կարող ենք ասել, որ եթե Ծառուկյանից ինչ-որ թույլատվություններ պահանջվեր, ապա նա ցանկացած թուղթ կներկայացներ: Հիմա հավանաբար կասի՝ ,,այ ձեր ցավը տանեմ, ինձնից ինչ թուղթ ուզել են, սարքել-տվել եմ, ,,շմագ-մմագ,, ուզող չի եղել!,, Ու կսկսվի հերթական անվերջ - անհեռանկար դատական քաշ-քշուկը: Ասելս այն է, որ հարգելի պ-ն Ռոմանսը նախ պետք է իր գրասենյակի թղթերը թափ տա ու նախկինների գործերն ուսումնասիրի, քանի որ բիրդակն ու անօրենությունները այնտեղից են եկել: Արմանիսի պատմությունը ո՜նց է եղել, ո՜վ է թույլատրել խմելու ջրային ավազանի վրա բաց հանքավայր սարքել, ո՜վ է հանքի պաշարները ներկայացրել ու հաստատել, որը հետո սուտ է դուրս եկել: Ո՜վ է հսկել ու ստուգել թե իրականում ինչ են հանել մինչեւ հիմա: Վերջապես՝ ո՜վքեր են պատասխան տալու ավերածությունների ու թալանի համար: Այ, որ այստեղից սկսեր պ-ն նախարարը ու ամենակարեւորը՝ նախ Ամուլսարի հետ կապված կեղծարարությունները ջրի երես հաներ, քանի դեռ քար ու քանդը չեն սկսել: Այս դեպքում հույս կծագի թե բան է փոխվելու: Մղարթի հանքի վնասները երեւի շատ փոքր են մյուսներից, այնտեղ գոնե ցիանիդ ու թույն չկա, հիմա էլ չեն աշխատում: Այնպես որ, ոզնուն էլ պարզ է (ёжу понятно!) թե ինչ է կատարվում: ԱՄՈՒԼՍԱՐՈՎ ԶԲԱՂՎԵՔ, հարգելիներս, որ վաղն էլ Ձեզ չհայհոյեն ու դատ ու դատաստան պահանջեն, հիմա հրատապը դա է!
Նելսոն
Իգիտություն նախարարին ,Մղարթի հանքի արդյունահանման նախագիծը և ՇՄԱԳԸ կազմել են Բարձրորակ մասնագետներ ,,և փորձաքննությունը ոչմի կապ չունի 15 տարվա փորձաքննության հետ ։Նախագծային փաստաթղթերը 2տարի է դիտավորյալ չեն փորձաքննել ,սկզբից այդ նախարարությունում գործում էր միայն մեկ սիստեմ ,բոլոր նախագծերը և ՇՄԱԳ հաշվետվությունները պետքէ իրենց մարդիք անեին իրենց մշակված գներով ու մեխանիզմով ։Նախագիծը մենք կազմեցինք և այս խնդիրները ստեղծեցին ։փոխվեց նախարարը հիմա ել քաղաքականն պատվեր են կատարում ։։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter