
Կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 3 մարդ
Սեպտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, մահացել է 3 մարդ։
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ մահացողները կանայք են՝ 61, 70 և 85 տարեկան։ Բացի վերջինից, մյուսներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում գրանցվել է հիվանդության 48251 դեպք, որոնցից 43266-ն` առողջացած, 945-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272235 թեստավորում, որից 3913-ը` երեկ։ Մեկ օրվա ընթացքում առողջացածների թիվը 240 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել