
Արցախի անկախությունը ճանաչելը Հայաստանի օրակագում է
Խորհրդարանում շարունակվում է իրավունքի ուժով հրավիրված հատուկ նիստը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ստեղծված իրավիճակում Հայաստանը չի պատրաստվում արդյոք ճանաչել Արցախի անկախությունը: Մարուքյանի խոսքով, եթե նախկինում բանակցություններ էին, և ճանաչումը կարող էր լայնածավալ գործողությունների հանգեցնել, ապա այժմ նման խնդիր չկա, արդեն իսկ լայնածավալ գործողություններ են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` այդ հարցը ինչպես նախկինում է եղել մեր օրակարգում, այնպես էլ հիմա: Վարչապետն ընդգծեց` այդ հարցը լրջորեն պետք է քննարկել, ապա հավելեց` գուցե այս հարցուպատասխանից հետո հանրային քննարկում սկսվի Արցախի անկախությունը ճանաչելու հարցի վերաբերյալ:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց` արդյոք մեր երկրում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում եղել է, թե ոչ: Վարչապետ Փաշինյանն արձագանքեց` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկա չէ նիստին, քանի որ ակտիվ շփումներ է ունենում դեսպանների ու միջազգային գործընկերների հետ ու տեղեկություններ փոխանցում իրավիճակի վերաբերյալ: Փաշինյանը կարևորեց սահմանային իրավիճակի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության փոխանցումը, թե ով է հարձակվել, ինչպես նաև Արցախի հարցի պատմությունը թարմացնելը:
Մեկնաբանել