HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում կհայտարարվի ռազմական դրություն

Ադրբեջանի ողջ տարածքում սեպտեմբերի 27-ի լույս 28-ի կեսգիշերից կհայտարարվի ռազմական դրություն։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ալիևը ստորագրել է համապատասխան հրամանը։

Հաջիևը նշել է, որ երկրի ողջ տարածքում ռազմական դրությունը կսկսվի սեպտեմբերի 28-ին ժամը 00:00-ից։ Միաժամանակ մի քանի քաղաքներում և շրջաններում, այդ թվում նաև Բաքվում, կհայտարարվի պարետային ժամ։ Այն կգործի ժամը 21:00-ից 06:00-ն։ Այդ քաղաքների և շրջանների թվում են Գյանջան, Սումգայիթը, Եվլախը, Մինգեչաուրը, Նաֆթալանը, Ապշերոնի, Ֆիզուլի, Աղջաբեդի, Բեյլագանի, Աղդամի, Բարդայի, Թերթերի, Գերանբոյի, Գյոգյոլի (նախկին Խանլարի շրջան), Դաշքեսանի, Գետաբեկի, Թովուզի, Շամխորի, Ղազախի և Աղստաֆայի շրջանները։ Այս շրջանների մեծ մասը գտնվում են հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանագծին։

Պարետային ժամի ընթացքում Ադրբեջանի քաղաքացիներին կարգելվի առանց հատուկ թույլտվության և անձը հաստատող փաստաթղթերի դուրս գալ փողոցներ կամ հանրային այլ վայրեր։ Բացի այդ, կսահմանափակվի նաև տրանսպորտի տեղաշարժը։

Ավելի ուշ, Ալիևը հրամանը հաստատել է նաև Ադրբեջանի խորհրդարանը։

Լուսանկարը՝ Егор Алеев / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter