HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ադրբեջանական հրետանին հարվածներ է հասցրել Մարտակերտին

«Այս պահին որևէ կենդանի զինվորական մեր կողմում չկա։ Բայց քանի որ կան ադրբեջանական զինծառայողների բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»։

Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով առավոտից տարածվող այն տեղեկատվությանը, որ ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը գերի է ընկել հայկական կողմում։

Նրա փոխանցմամբ՝ քիչ առաջ ադրբեջանական հրետանին հարվածներ է հասցրել Մարտակերտ քաղաքին։ Այս պահին թիրախավորված են նաև այլ բնակավայրեր։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Արցախի բնակիչներին բնակարաններ և ապաստարաններ տրամադրելու անհրաժեշտություն չկա, անհրաժեշտության դեպքում Կառավարությունը պաշտոնապես կհայտարարի։ «Չկա մասսայական տեղահանում հասկացություն։ Խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում»,- նշեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը քաղաքացիներին կոչ արեց զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին անընդհատ չզանգահարել՝ անվտանգության նկատառումներից ելնելով և կապուղները չծանրաբեռնելով։

«Եթե կապի դուրս գան, դրանով իրենց կյանքը կվտանգեն։ Անօդաչու թռչող սարքերը, հրետանային հետախուզական միջոցները, հենց այդ կապուղիներից օգտվելով, թիրախավորում են մեր զինծառայողներին։ Խնդրում ենք հնարավորինս սահմանափակել նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա ցանցերը ոչ գերբեռնված և ըստ նպատակի աշխատեն»,- ասաց Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter