HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք, 6 քաղաքացի մահացել է

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք, կատարվել է 1935 թեստավորում։ Մահացել է  6 քաղաքացի։ Առողջացել է 52 քաղաքացի։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ բուժառուները եղել են 58 (կին), 79 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (կին), 84 (կին) և 74 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ սեպտեմբերի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության  ընդհանուր 49574 դեպք, որոնցից 43665-ն` առողջացած, 957-ը` մահվան ելքով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 286161 թեստավորում:

 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter