HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփն արձագանքել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին

ԱՄՆ իշխանություններն ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին և կտեսնեն՝ արդյոք կարող են կանգնեցնել հակամարտության սրումը։ Այդ մասին սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ ուշադրությամբ հետևում ենք դրան։ Դա նոր է տեղի ունեցել, ինձ հայտնի է այդ մասին։ <...> Այդ տարածաշրջանում մենք ունենք լավ հարաբերություններ: <...> Մենք կտեսնենք՝ արդյոք կկարողանաք այն կանգնեցնել»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրտագուսը տարածել էր ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության աճի վերաբերյալ։

«ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ  ընթանալու հաղորդագրությունների առնչությամբ, որոնք հանգեցրել են զգալի զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին:

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը: Պետքարտուղարի տեղակալ Բիգանը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին` կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել կապի ուղիղ միջոցները և խուսափել հետագա սրացումներից, անօգուտ հռետորաբանությունից և այն գործողություններից, որոնք նպաստում են լարվածության մեծացմանը:

Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին ուժերի մասնակցությունը բռնության աճին չափազանց անօգուտ է և միայն կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը։ Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու ուղղությամբ։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելուն»։

Լուսանկարը՝ Alex Brandon / AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter