HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծրուն Հովհաննիսյան. «Այսօրվա ընթացքում հրետանու կիրառությունը բավականին մեծ է եղել»

Այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։

Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաև հրետանային միջոցների կիրառութամբ նոր հարձակումներ են սկսել, որոնք հաջողությամբ հայկական զինված ուժերը հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը ընդգծեց, որ րոպեներ առաջ Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որը փաստում է հարավային ուղղությամբ Ադրբեջանի բավականին լայնածավալ հարձակողական գործողությունները հետ մղումը։ Դրա ընթացքում ադրբեջանական կողմը կորցրել է 10-11 զրահատեխնիկա, հիմնականում՝ տանկեր։ Ադրբեջանական կողմը վերադարձել է ելման դիրքեր։ Այդ ուղղությամբ այժմ իրավիճակը հանգիստ է, ընթանում են թեթև մարտեր։

ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այսօրվա ընթացքում հրետանու կիրառությունը բավականին մեծ է եղել, հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, հատկապես՝ Մարտակերտն ու հարակից բնակավայրերը։ Մարտակերտում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմի վիրավորներից շատերն ունեն թեթև վնասվածքներ և առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են զինծառայության։ Այս պահին 100-120 վիրավոր կա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter