HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. «ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր մտահոգությունն է հայտնել սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերաբերյալ։ Այդ մասին նշվում է ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում։

«Խախտվել է հրադադարի ռեժիմը, կիրառվում է ծանր սպառազինություն, այդ թվում` հրետանի, տանկեր և ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թվականին կնքված հրադադարի մասին համաձայնագրի և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժի չկիրառման փոխադարձ պարտականությունների իրականացմանը: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ քարտուղարություն։ «Ներկա պահին ՀԱՊԿ քարտուղարություն Հայաստանից դիմում չի ստացվել։ Մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- «ТАСС» գործակալությանն ասել էր Զայնետդինովը։

Լուսանկարը՝ Sputnik / Виктор Толочко

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter