HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախի նախագահ․ «Պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ դիրքային առումով առաջնագծում շատ բան չի փոխվել։ Լայնածավալ մարտական գործողությունները Օմարից մինչև Արաքս շարունակվում են։ Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությունը՝ Արաքսի, Ջաբրայիլ-Ֆիզուլիի ուղղությունը, և Թալիշ-Մատաղիս-Եղնիկներ հյուսիսարևելյան ուղղությունը։

«Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել։ Ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողությունները արդեն Օմարի ուղղությամբ։ Հարավային ուղղությամբ Կարախանբեյլի գյուղի հատվածում տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։ Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ երեկ արդեն ադրբեջանական զինուժը կամ ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են, բայց այդպիսի բան չի եղել, դրա համար իրենց բացը լրացնելու համար այսօր երևի հաշվարկով ավելի քան 50, եթե ոչ ավել, հաստատ 50 տանկ և այլ զորատեխնիկա օգտագործել է»,- նշեց Արցախի նախագահը։

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ ՊԲ ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ տեխնիկաներ։ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին։  Ամիսներով պատրաստվել են այսօրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել Արցախի կապի ուղղությունները։ «Բոլոր մասնագետներն ասում են, որ դա օրերի խնդիր չի։ Այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել, և իրենք անցել են հակահարձակման, ընդամենը ապացուցում է հերթական անգամ՝ ում հետ գործ ունենք։ Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին»,- ասաց Արցախի նախագահը։

Հակառակորդի խոցված տեխնիկան հարձակողական է՝ տանկեր, անօդաչուներ, ուղղաթիռներ։ Իսկ Ադրբեջանի հրապարակած հայկական տեխնիկան՝ հակաօդային պաշտպանության, հիմանականում՝ «ՕՍԱ»-ներ, որով չեն հարձակվում, այլ պաշտպանվում են։ «Նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն իրականացնել հնարավոր չէ։ Մենք կռվում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ, խնդիրը միայն Արցախը չէ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը նաև նշեց, որ տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, շատ կարևոր դիրքի առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի բավական մեծ քանակությամբ զինտեխնիկայի ուժեր, նաև մարդկային կորուստներ ունեն։

«Այսօր որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ։ Կարող է վաղն ունենանք նահանջ, կամ հակառակը՝ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ։ Պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք։ Հակառակորդն իր ամբողջ զինվորական ուժերն օգտագործել է և շարունաակում է օգտագործել։ Առաջնագծում առնվազն մի քանի հարյուր տեխնիկա միայն հաշվում ենք։ Հակառակորդն այսօր միայն հարավային թևում օգտագործել է ոչ պակաս, քան հարյուր տեխնիկա։ Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել, թե ինչքան էինք խփում»,- ասաց նա։

Նախագահ Հարությունայնի խոսքով՝ մեր մարտավարությունը լինելու է հակառակորդին զինտեխնիկական և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչպես ունեցել ենք 1992-1994 թվականներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter