HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խաչաղբյուր գյուղում կրակոցի ձայներ են լսվում

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Վարդենիսի գյուղերը։ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքը Վարդենիսից հեռու է մոտ 7 կմ։ Բնակիչները փոխանցեցին, որ նկատվում են անօդաչու թռչող սարքեր, լսվում են կրակոցների ձայներ։ Խաչաղբյուրի համայնքապետ Սերգո Կարապետյանը հաստատեց լուրը, սակայն նշեց, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ «Խուճապ չկա, մեր զինծառայողները տեղում աշխատում են։ Բնակչությունը զգուշավոր է»-, ասաց Խաչաղբյուրի համայնքապետը։

Գյուղում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը, ինչն ավելի հավանական է դարձնում խաղաղ բնակչության ֆիզիկական և նյութական վնասները։

Գեղամասար խոշորացված համայնքի Արփունք բնակավայրի վարչական ղեկավար Մայիս Դանիելյանը ևս նշեց, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Այստեղ նույնպես լսվում են կրակոցի ձայներ։ Կան նաև անօդաչու թռչող սարքեր։ Այս համայնքը եւս սահմանամերձ է։

«Ամեն ինչ նորմալ ա, վերահսկվումա։ Հիմա բերքահավաք է, բայց ոչ ոք դրա մասին չի էլ մտածում», - ասաց Մ. Դանիելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter