HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը Թրամփին կոչ է արել Թուրքիայից պահանջել հեռու մնալ ղարաբաղյան հակամարտությունից

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Թուրքիայից պահանջել հեռու մնալ ղարաբաղյան հակամարտությունից։ Այդ մասին նա գրառում է կատարել «Twitter»-ի իր միկրոբլոգում։

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը սրընթաց աճող կորուստները՝ Թրամփի վարչակազմը պետք է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին անհապաղ իրավիճակի դեէսկալացիայի կոչ անի։ Նա նաև պետք է պահանջի մյուսներից՝ ինչպիսին Թուրքիան է, հեռու մնալ այդ հակամարտությունից»,- գրել է Բայդենը՝ տարածելով «Reuters» գործակալության հոդվածներից մեկը, որն անդրադառնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին նախագահական ընտրություններ են։ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուն է, որը 2008-2016 թվականներին Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Իսկ Հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուն գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփն արձագանքել էր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ «Մենք շատ ուշադրությամբ հետևում ենք դրան։ Դա նոր է տեղի ունեցել, ինձ հայտնի է այդ մասին։ <...> Այդ տարածաշրջանում մենք ունենք լավ հարաբերություններ: <...> Մենք կտեսնենք՝ արդյոք կկարողանաք այն կանգնեցնել»,- նշել էր ԱՄՆ նախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter