Ջավախքցիները փակել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
Քիչ առաջ մի խումբ ջավախքցիներ Ախալքալաքի շրջանի հայաբնակ Կարծախ գյուղում փակել են Թուրքիա տանող միջպետական ճանապարհը: Նրանք թույլ չեն տալիս, որ թուրքական բեռնափոխադրող ավտոմեքենաներն անցնեն Վրաստանի տարածք:
Երիտասարդները պնդում են, որ մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու իրենց օգնությունը Հայաստան չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու:
Վրաց-թուրքական սահմանի Կարծախի անցակետը բացվել է 2015թ. հոկտեմբերին: Թուրքական կողմից գործում է «Աքթաշ-Չըլդըր» մաքսակետը:
Թուրքիայի և Վրաստանի միջև ևս երկու սահմանային անցակետ կա՝ Սարփի անցակետը, որը Սև ծովի ափով կապում է Բաթումն ու Արդվինը, մյուսը՝ Վալեի անցակետը, որը կապում է Ախալցխան և Արդահանը, Կարծախը երրորդ անցակետն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել