HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ

Երևանի և մարզերի բնակիչները Արցախ ուղարկելու համար տարբեր պարունակություն ունեցող արկղեր են պատրաստել՝ առաջին անհրաժեշտության պարագաներով:

Դրանք վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով փոխանցվում են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը, քանի որ ԱԻՆ-ը հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին է հանդիսանում:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Ստացված օգնությունը տեսակավորվում և խմբավորվում է, որից հետո համապատասխան ստորաբաժանումները պատրաստվում են բեռը հանձնել Արցախի մեր հայրենակիցներին։ ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը հավաքված բեռն անձամբ է տեղ հասցնելու:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է խնդրել և հորդորել, որ Արցախի Հանրապետության ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերել ցանկացողները համակարգված գործեն՝ կապ հաստատելով ՏԻՄ-երի, վերջիններս էլ՝ ԱԻՆ-ի հետ, որպեսզի գործընթացը լինի նպատակային և հասցեական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter