HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վահրամ Պողոսյան․ «Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիան, ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի»

«Այսօր 3-րդ օրն է, ինչ Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ։ Անցած գիշեր ևս բացառություն չէր, ամբողջ գիշեր շփման գծի գրեթե ամբողջ բնագծով ընթանում էին ինտնսիվ մարտեր հատկապես հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով»,- այս մասին ասուլիսում տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա միջազգային լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը։ Արդեն սեպտեմբերի 28-ի լույս գիշերը պաշտպանության բանակը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ որոշակի առաջխաղացում, հաջողություններ, և այդ հաջողություններն առ այսօր պահպանվում են։ ՊԲ-ն կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որն իրականացնում է Ադրբեջանի բանակը՝ թուրքական զինուժի աջակցությամբ։ 

«Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնեց, որ պատրաստ են նույնիսկ մարտական ավելի ուղիղ մասնակցության։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում գտնվում են թուրքական զինուժի բավական մեծ ստորաբաժանումներ, և դրանց աջակցությամբ է Ադրբեջանը փորձում հաջողություն ունենալ»,- նշեց Վահրամ Պողոսյանը։

Վերջինս հայտարարեց, որ անցած գիշեր բոլոր հարձակողական գործողությունները Ադրբեջանի կողմից ձախողվել են, և այս պահի դրությամբ Ադրբեջանի բանակն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ 

«Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը։ Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հայտնված հարվածային ԱԹՍ-ներից 2-ը հաջողությամբ մեր հակաօդային պաշտպանության զորքերը խոցել են»,-ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Այս պահի դրությամբ եենթակառուցվածքների առումով առանձնապես էական խնդիրներ չկան, շարունակում է տնտեսությունը և ընդհանուր առմամբ ենթակառուցվածքների առումով բնականոն աշխատանքը։ Խնդիրներ հիմնականում ծագում են այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետածության տակ, և առաջանալուն պես գործի են դրվում բոլոր հնարավորությունները այդ խնդիրները լուծելու համար։

«Շարունակում ենք մեզ նետված այս մարտահրավերին դիմագրավել, պայքարում ենք և շարունակելու ենք պայքարել, բայց ուզում եմ շեշտել՝ Արցախը, ինչպես տասնամյակներ ի վեր, այսօր էլ խաղղաության կողմնակից է։ Մենք գտնում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի միանշանակ խաղաղ բանակցությունների միջոցով։Արցախի բնակիչները պայքարում են իրենց իրավունքների համար, և ոչ մի պատերազմ, ոչ մի ագեսիա մեզ չի կարող ստիպել, որ հետ կանգնենք մեր նպատակից»,- հայտնեց Վահրամ Պողոսյանը։

Նա զուգահեռ անցկացրեց 30 տարի առաջ այս տարածաշրջանում տեղի ունեցած գործողությունների և այսօրվա միջև՝ նշելով, որ 30 տարի առաջ ևս Արցախի ժողովուրդը կանգնել էր իր անկախության և ինքնորոշման իրավունքի համար, և փոխարենը ստացել է Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ

«Այդ պատերազմական գործողությունների արդյունքում մենք ունեցել ենք այն, ինչ ունենք այսօր և ինչի մասին խոսում է Ադրբեջանը։ Եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, մենք չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնլով չի բավարարվի։ Արցախի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այն նախահարձակ գործողությունները, որ սկսել է Ադրբեջանը, դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Անդրադառնալով այն հարցին, որ ռազմական գործողությունները առանձնացան նաև նրանով, որ այս անգամ թիրախավորվում է մայրաքաղաք Ստեփանակերտը, Պողոսյանը նշեց, որ երբևէ որևէ մեծ տարբերություն չեն տեսել սահմանամերձ բնակավայրերի, քաղաքների ռմբակոծության կամ այսօր արդեն Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցների միջև, քանի որ բոլոր դեպքերում էլ թիրախավորում են քաղաքացիական անձանց։ Այս վարքագիծը Ադրբեջանի կողմից Արցախի մամուլի խոսնակը համարեց միջազգային հանցագործության դրսևորում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter