HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ավստրիական ավիաուղիները» չեղարկել է Երևան-Վիեննա և Վիեննա-Երևան չվերթները

«Ավստրիական ավիաուղիները» չեղարկել է սեպտեմբերի 30-ի գիշերը նախատեսված Վիեննա-Երևան և Երևա-Վիեննա չվերթները։ 

Մեկնողներին նախապես չի զգուշացվել, որ չվերթը չեղարկվելու է, և չեն նշել չեղարկման պատճառը։

Սեպտեմբերի 30-ի գիշերը 03։45-ին նախատեսված Վիեննա-Երևան չվերթը տեղափոխվել է հոկտեմբերի 2-ին։ Սակայն ավիաընկերությունը ուղևորներին չի վստահեցրել՝ կկայանա այն, թե ոչ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին էլ արցախաադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը (UIA) չեղարկել էր այդ օրը կայանալիք թռիչքը դեպի Երևան։

Ավիաընկերությունը հայտնել է, որ Երևան և Բաքու հետագա թռիչքները կվերսկսի՝ հաշվի առնելով ավիացիայի ոլորտի պատասխանատուների տեղեկատվությունը։

«Հետքը» գրությամբ դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ պարզելու, Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված՝ քանի՞ ավիաընկերություն է չեղարկել չվերթները դեպի Հայաստան և Հայաստանից դուրս։

Բացի այդ հետաքրքվել էինք, թե այս պահին ի՞նչ գործընթացներ են ընթանում՝ չվերթների իրականացումն ապահովելու համար

Կոմիտեի փոխանցած տվյալներով՝ ռազմական դրության պայմաններում չեղարկվել են ինչպես «Ուկրաինայի միջազգային ավիաուղներ»-ի և «Ավստրիական ավիաուղիներ»-ի վերը նշված չվերթները, այլև հոկտեմբերի 1-ին իրականացվելիք Կիև-Երևան չվերթը։

«Բոլոր ավիաընկերությունների հետ քննարկումները թռիչքների վերաբերյալ կրում են մշտական բնույթ, միաժամանակ հայտնում ենք, որ յուրաքանչյուր ավիաընկերության կողմից թռիչքների դադարեցման, կասեցման կամ չեղարկման վերաբերյալ որոշումը կարող  է պայմանավորված լինել տվյալ ավիաընկերության ներքին քաղաքականությամբ և մի շարք հանգամանքներով»,-«Հետքին» հայտնել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter