HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արայիկ Հարությունյան․ «Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու»

Դիրքերի շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ընթացել են շատ ակտիվ լայնածավալ մարտական գործողություններ հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, Եղնիկներում, Մատաղիսում, ոչ շատ ակտիվ՝ արդեն կենտրոնական, արևելյան ուղղությունում, շատ ավելի ակտիվ՝ հարավարևելյան ուղղությունով՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Մինչ Արցախում տիրող իրավիճակի մասին հաղորդելը՝ Արցախի նախագահը տեղեկացրեց, որ մինչ պատերազմի սկսելը լրատվամիջոցները պատվերով փորձել են իր անձի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել։ Նա հայտնեց, որ կբացահայտի և՛ պատվիրատուներին, և՛ նպատակը։ 

Այնուհետև Արայիկ Հարությունյանը ասաց, որ Թուրքիայի մասնակցությունն այսօր պատահականություն չէ, և նշեց մի քանի պատճառ, թե ինչու է հակառակորդը ձախողվելու։

«Ունենք 18 տարեկան երիտասարդ, որը հասցրել է արդեն խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա։ Ունենք Արցախյան գոյապայքարի, արցախյան առաջին, ապրիլյան պատերազմների մասնակիցներ, մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի 3 տեխնիկա առգրավել և այսօր օգտագործել հակառակորդի դեմ։ Ունենք հայրենակից, որ, վերցնելով նռնակները, նետվել է հակառակորդի խրամատը, վնաս հասցնելով մեր հակառակորդին՝ պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին։ Ունենք հայրենակից, որը ժամերի ընթացքում թողել է իր հարմարավետ կյանքը Եվրոպայում և եկել է առաջնագիծ»,- ասաց նախագահը։

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ ռուսական կողմի միջամտությանը՝ նախագահ Հարությունյանը նշեց, որ այն ժամանակ Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և Ռուսաստանն ի վիճակի էր «համոզելու» Ադրեբջանին և խնդրելու Հայաստանին զինադադարի առումով։ Այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ, և ինքը չգիտի՝ որքանով է ռուսական իշխանությունը պատրաստ թուրքական իշխանության հետ խոսելու։

«Արցախը իր պատմության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու։ 4 օրում համարյա խփվել է թշնամու այնքան տեխնիկա, որքան արցախյան առաջին պատերազմի ժամանակ»,- հայտարարեց Արցախի նախագահը։

Նա հավելեց, որ վարձկանները երբևէ որևէ երկրի դեռ օգուտ չեն տվել, և Ադրբեջանի ժողովրդի համար այդ նույն վարձկանները փորձանք են լինելու։

Վերջինս նշեց, որ այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ

«Գիտենք՝ տարածաշրջանային ինչ խնդիրներ կան կապված հյուսիսային Իրանի հետ»,-ընդգծեց Արցախի նախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter