HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վահրամ Պողոսյան. «Հայկական տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ»

Անցած գիշեր առաջին անգամ շփման գծի ողջ երկայնքով հիմնականում հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների։ Իրավիճակն այս պահի դրությամբ հարաբերականորեն հանգիստ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը Վահրամ Պողոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ հետախուզական տվյալների համաձայն՝ առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Միայն մեկ ուղղությամբ 148 այլազգի զինվոր է զոհվել։ Մի քանի հարյուր զոհ կա ազգությամբ թալիշ զինվորների շրջանում, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ։ «Առաջիկայում, հավանաբար, ականատես կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային»,- ասաց նախագահի մամուլի խոսնակը։

Ապա հավելեց. «Ադրբեջանցի զինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում զինվորներին թմրեցված վիճակում, ինչը ռազմական հանցագործություն է»։

Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ Պողոսյանը նշեց, որ տնտեսական իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքները շարունակում են գործել։

Լուսանկարում՝ Վահրամ Պողոսյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter