HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սուրեն Սարումյան.«Հակառակորդի անհաջողության գնահատականներից մեկը մարտերից հետո խաղաղ բնակավայրերին հարվածներն են»

Գիշերն արցախյան ռազմաճակատում իրավիճակը շարունակել է մնալ կայուն լարված։ Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրետանային մարտեր, փոխհրաձգություններ՝ հրաձգային զենքի կիրառմամբ։

Հակառակորդը փորձել է կատարել զորաշարժեր՝ իր մարտակարգերը բարելավվելու նպատակով, սակայն պաշտպանության բանակի ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են բոլոր շարժերը, հավաստանշել թիրախները և հաջողությամբ ճնշել ակտիվության փորձերը։

Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Արցախի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։

Սուրեն Սարումյանն անդրադարձավ նաև այն ապատեղեկատվությանը, թե երեկ հակառակորդը Մարտակերտ քաղաքը շրջափակել է։ 

«Հակառակորդի անհաջողության գնահատականներից մեկը մարտերից հետո խաղաղ բնակավայրերին հարվածներն են։ Հակառակորդին չի հաջողվել Մարտակերտի ուղղությամբ նույնիսկ մեկ սանիտմետր առաջ գնալ, և անզոր չարությունից սկսում է ռմբահարել ռազմական նշանակություն չունեցող թիրախները»,-նշեց նա։

Արցախի ՊՆ մամուլի պատասխանատուն ընդգծեց, որ զինված ուժերը պարտավոր են հաշվի առնել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները և պատրաստվել դրանց՝ թե' իրավիճակի մարմանը, և թե' առավել լարմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter