
Գրանցվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք. մահացել է 4 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի։ Բուժվել է 218 անձ, կատարվել է 4134 թեստավորում։
ԱՆ-ի տեղեկացմամբ՝ գրանցվել է ընդհանուր 50850 դեպք, որոնցից 44219-ն` առողջացած, 963-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5370 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 296327 թեստավորում: Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ) 84 (կին), 84 (կին) և 80 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 298 է։
Մեկնաբանել