Վարդենիսում հրետակոծությունից որևէ խուճապ չկա
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը քիչ առաջ իր ֆեյսուք էջում գրել է, որ հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։
Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հրետակոծության հետևանքով քաղաքում որևէ խուճապ չկա։ Մեզ հետ զրույցի ժամանակ նա գտնվում էր փողոցում, նշեց՝ մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված. «Արդեն ժողովուրդը սովոր է այդ դմփդմփոցներին, նորմալ է տանում»:
Արամ Մելքոնյանն այս պահին տեղեկություն չունի՝ հրետակոծության հետևանքով քաղաքում որևէ մեկը տուժել է, թե ոչ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել