HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ԱԳՆ խոսնակ․ «ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում Հայաստանի լիազոր դեսպանին»

Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարվող սպառազինության անընդունելիությունից և այս ժամանակաշրջանում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում Հայաստանի լիազոր դեսպանին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։

Անդրադառնալով նաև Թուրքիայի ներգրավվածությանը՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ կիրառվող ԱԹՍ-ները կրկին կառավարվում էին օտարերկրյա փորձագետների կողմից, և թուրքական զինուժի այժմյան սադրիչ գործողությունները լրջորեն խարխլում են տարածաշրջանային անվտանգությունն և խաթարում են միջազգային հանրության մարտական գործողությունները դադարեցնելու ջանքերը։

Աննա Նաղդալյանը հայտնեց, որ ինչպես 2016 թվականի ագրեսիայի ժամանակ, այնպես էլ ներկայում Ադրբեջանը մարտական գործողությունների համապատասխան ֆոն նախատեսելու համար դիմում է հստակ քայլերի։ Նա հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության վերաբերյալ քննադատությամբ, հարցականի տակ է դնում համանախագահների գործունեության արդյունավետությունը։

«Այս ամենը միայն մեկ աշխարհաքաղաքական նպատակ է հետապնդում՝ ամրապնդել Թուրքիայի դերը Հարավային Կովկասում։ Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս որպես Թուրքիայի այս քաղաքականությանը ծառայելու միջոց։ Կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես այդպիսի խմբավորումների տեղակայման վայր։ Ավելին՝ այդ ահաբեկիչների ներկայությունը կվերածի Ադրբեջանը և տարածաշրջանը արյունահեղության հերթական վայրի»,- ասաց նա։

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ նախարարությունը կապի մեջ է իր բոլոր գործընկերների հետ, մոտ մեկ ժամ առաջ տեղի է ունեցել ԱԳ նախարարի հեռախոսազրույցն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, իսկ ներկայումստեղի է ունենում տեսակոնֆերանս Հունաստանի ԱԳ նախարարի հետ։

«Մշտական կապի մեջ ենք Իրանի գործընկերների հետ։ Ադրբեջանը տարածաշրջանի անվտանգությունը խաթարելու համար օգտագործում է այլ երկրների տարածքներ, որպեսզի մարտական գործողություններ իրականացնի Արցախի դեմ։ Իրանի մեր գործընկերների հետ երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ»,- եզրափկեց ԱԳՆ խոսնակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter