HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սպիտակ տունը չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընդլայնման վերաբերյալ հարցը

Սպիտակ տան մամլո քարտուղար Քեյլի Մաքինենին հոկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք, ամերիկյան վարչակազմի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը կարող է վերածվել գերտերությունների մասնակցությամբ տարածաշրջանային հակամարտության։ 

Նա մեջբերել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ տարածած համատեղ հայտարարությունը։ «Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները»,- նշել է նա։ Մաքինենին հավելել է, որ սա այն ամենն է, ինչ այս պահին կարող է ասել՝ շրջանցելով այն հարցը, թե արդյոք հակամարտությունը կարող է ընդլայնվել։

Ավելի վաղ, Մինսկի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները տարածել էին համատեղ հայտարարություն, որտեղ հակամարտող կողմերից պահանջել էին անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները։ Նախագահներն ընդգծել էին, որ «ամենավճռական ձևով դատապարտում են բռնության սրումը, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում»։ 

Լուսանկարը՝ Doug Mills/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter