
Կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության հիվանդության 532 նոր դեպք, ընդհանուր՝ 51382 դեպք, որոնցից 44406-ն` առողջացած, 966-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5709 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 300224 թեստավորում: Երեկ կատարվել է 3897 թեստավորում:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ բուժառուները եղել են 102, 69 (տղամարդ) և 66 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 301 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել