
Ստեփանակերտը 3 անգամ հրթիռակոծվեց ծանր հրթիռներով
Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածեց Ստեփանակերտին ծանր հրթիռներով։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա: Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված "casualties" բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»: Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են»,- նշել է Արտակ Բեգլարյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել