
Արտակ Բեգլարյան. «Արտակարգ իրավիճակների ծառայությանը հասցրած վնասը պատերազմական հանցագործություն է»
Ստեփանակերտի հոկտեմբերի 2-ի հրթիռակոծությունից քաղաքացիական անձինք են վիրավորվել:
«Առաջին անգամ Ստեփանակերտ քաղաքը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել, Ստեփանակերտի ուղղությամբ արձակվել է 4 հրթիռ, որի հետևանքով տուժել են քաղաքացիական օբեկտներ ու քաղաքացիական բնակչություն»,- ուշ երեկոյան կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Անդրադառնալով առավոտյան հրթիռակոծության հետեւանքով Արտակարգ իրավիճակների ծառայությանը հասցրած վնասին՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ կատարվածը պատերազմական հանցագործություն է, քանի որ ոչ թե պատահականություն է, այլ դիտավորյալ թիրախավորում:
Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 7 հոգի: ՄԻՊ-ը նշեց, որ միջազգայի հանրությունը լուրջ անելիք ունի: «Մարդասիրական գործառույթ իրականացնող կառույցի թիրախավորումը չպետք է լուռ կերպով անցնի»,-ասաց Բեգլարյանը:
Պաշտպանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 2-ին Մարտակերտում լրագրողների խումբ տեղափոխող ավտոբուսի թիրախավորմանը՝ շեշտելով, որ լրագրողների թիրախավորումը եւս պիտի միջազգային արձագանք ստանա:
Մեկնաբանել