HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծրուն Հովհաննիսյան. «Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել»

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում  է՝ այս պահին Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ «Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ»։  

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Հայկական կողմը հերոսական դիմադրություն է ցուցաբերում։

Առավոտյան 8:00-9:00 ընկած ժամանակահատվածում հայկական կողմը խոցել է 3 ադրբեջանական ինքնաթիռ. մարտերը շարունակվում են։

Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ գիշերը ընթացել են թեժ մարտեր։ Մանրամասները կներկայացնի շուտով։

Մեկ այլ գրառմամբ՝ ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրել է. «Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում»:

 

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter