HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունին՝ «Գրադից» առաջ ու հետո

Հերմինե Վիրաբյան

Հոկտեմբերի 1-ի առավոտյան Ստեփանակերտում միջազգային ու տեղական լրագրողները բաժանվում էին հիմնականում երկու խմբի՝ Մարտունի ու Հադրութ գնացողների:

«Լը Մոնդ»-ի լրագրող Ալան Կավալը և լուսանկարիչ Ռաֆայել Յաղոբզադեն ընտրեցին Մարտունու ուղղությունը։ Մարտունիում ֆրանսիացի լրագրողները որոշել էին նկարահանել քաղաքի կրած վնասները ու խոսել մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ պատերազմի հետ են ապրում։

Ճանապարհին տեսնում էինք բաց թողնված խոզեր, որոնք, ըստ տեղացի վարորդի, սովորաբար պահվում են իրենց տեղում, և երբեք դրսում այդպես չես հանդիպի։

Մարտունու քաղաքապետարանի շենքի մոտից լրագրողների խմբին տեղացի մի քանի մարդիկ ուղեկցում էին՝ վնասված շինությունները ցույց տալու։ Երկար սպասելուց հետո Գրիշա անունով մի տղա առաջարկեց մեզ ուղեկցել։

Երկու ֆրանսիացի լրագրողները, ես, Գրիշան ու վարորդը ուղևորվեցինք դեպի առաջին տուն։ Մտանք բակ, գետնին փշրված ապակիներ էին։ Ծառերի ճյուղերը բերքից կախվել էին։ Նռներն այնքան էին հասել, որ ճաք էին տվել ու այդպես մնացել անհավաք։ Այդ ծառերի միջով անցանք, որ քիչ հեռու գտնվող մեկ այլ վնասված տուն տեսնենք։ Մեր ու այդ տան մեջտեղում նախկինում կիրառված զենքերի մնացորդներ էին ընկած։ Չմոտեցանք, դիտարկեցինք, լուսանկարեցինք հեռվից ու քայլեցինք դուրս՝ հաջորդ տուն ուղևորվելու մտքով։ Պատրաստվում էինք նստել մեքենան, երբ աղմուկ լսեցինք, մինչև հասկացանք՝ մենք ենք թիրախում, արդեն զգացինք առաջին պայթյունը։ Սկսեցինք անկանոն վազել։ «Գրադ» էր, մոտ 10 պայթյուն։ Երբ դադարեցին պայթյունները, ավելի ուժեղ սկսեցի լսել կոլեգաներիս օգնության աղաղակը։ Ինքս էլ սկսեցի բղավել ու օգնություն կանչել՝ մեքենա՛ մոտեցրեք, մեքենա՛։ Երկու տարբեր մեքենաներով տղաներին հասցրինք Մարտունու հիվանդանոց, որտեղ էլ նրանք ստացան առաջին բուժօգնություն։

Ավելի ուշ հիվանդանոցում իմացա, որ վարորդը ստացել է թեթև վնասվածքներ, իսկ մեզ ուղեկցող Գրիշան մահացել է:

Մինչ հոկտեմբերի 1-ը վնասված տուն:

Առաջին տան բակը:

Լքված տունը:

Մարտունու տան կոտրված ապակիները:

Տան գրեթե բոլոր պատուհանները փշրված էին:

Երբ տանից դուրս եկանք, նկարում էինք քաղաքը։ Վայրկյաններ անց տեղի ունեցավ միջադեպը։

Տարածքում աշխատող միջազգային ու տեղական լրագրողները եկան օգնության ֆրանսիացի լրագրողներին։ Վիրավորված Ալան Կավալին տեղափոխում են մեքենայի մեջ, որ տանեն հիվանդանոց։

Լուսանկարիչ Ռաֆայել Յաղոբզադեին տանում են Մարտունու հիվանդանոց։

Ալան Կավալը՝ Մարտունու հիվանդանոցի բակում։

Մեքենան, որով տեղափոխել են Ալանին։

Մարտունու հիվանդանոցում առաջին բուժօգնություն են ցուցաբերում պայթյունից վիրավորվածներին։ 

Բուժաշխատողը։

Բուժօգնության ընթացքում։

Մարտունու բնակիչը, որը վնասվել էր պայթյունից։

Պայթյունից զոհվել էր տղայի եղբայրը։ 

Ռաֆայելը վիրահատվեց Մարտունու հիվանդանոցում։ Վիրահատությունից րոպեներ առաջ։

Մարտունու հիվանդանոցում մնացինք մի քանի ժամ։ Այդ ընթացքում մի քանի անգամ լսեցինք պայթյունի ձայներ ու մի քանի անգամ էլեկտրականությունը անջատվեց-վերականգնվեց։ Բժիշկները շարունակում էին աշխատել այդ պայմաններում։

Մեկնաբանություններ (1)

Kevin Ryder
Kosovo belonged to Serbia but the inhabitants of Kosovo were not Serbs. Kosovo became its own state. This is a similar situation where the inhabitants are not Azeris and Nagorno Karabah should obtain independance like Kosovo. I do not see why there should be 2 different justices - Kosovo and Nagorno Karabah should both be independant and live in peace without the neighbouring countries wanting to murder thousands of people for a piece of land. People want peace but Erdogan wants war and if he is not stopped he will be the Hitler of the middle East (Turkey is in Cyprus, in Libya, in Syria, in Lebanon, in Azerbaidjan) and Turkey has expelled greeks and committed the Armenian genocide. The day Erdogan attacks Israel is not far off and Turkey will end up losing the war just like Hitler did.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter