
Սիրիայի ԱԳՆ. Անկարայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ
Սիրիան զգուշացնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Անկարայի միջամտությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այդ մասին նշվում է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը փոխանցել է SANA գործակալությունը։
«Թուրքիան նպատակ ունի էլ ավելի թեժացնել Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունը։ Անկարայի գործողություններն ամենուր բերում են լարվածության աճի և կրոնական տարաձայնությունների սրման»,- նշվում է հայտարարության մեջ։
Սիրիան կոչ է արել Երևանին և Բաքվին միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիայի նվազեցման և տարաձայնությունները խաղաղ միջոցներով կարգավորելու ուղղությամբ: «Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոնություն ցուցաբերի թուրքական ծուղակում չհայտնվելու և հակամարտությունը զսպելու հարցերում, ինչպես նաև պատասխանի երկխոսությանը վերադառնալու հայկական կողմի նախաձեռնություններին»,- ընդգծել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։
Լուսանկարը՝ it.sputniknews.com-ից
Մեկնաբանել