
«Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք: Ուզում ենք արագ լինի այդ հաղթանակը»,- ասում է մարտակերտցի Կարինե Սարգսյանը
«Սկզբում չէինք կողմնորոշվում՝ ինչ է կատարվում: Կրակոցների ձայներից բոլորս դուրս եկանք տներից և այդ ժամանակ հասկացանք, որ պատերազմ է սկսվել»,- պատմում է մարտակերտցի Ասպրամ Աղաջանյանը։ Նա, մայրը եւ երկու քույրերը հիմա ապահով վայրում են։ Ասում է՝ սպասել են ադրբեջանցիների հարձակմանը: «Առավոտ շուտ տագնապի ազդանշան տարածվեց ամբողջ Մարտակերտում։ Թուրքերն անընդմեջ կրակում էին Մարտակերտի խաղաղ բնակչության վրա»,- ասում է Ասպրամը:
Կարինե Սարգսյանի ամուսինը և 24-ամյա որդին առաջնագծում են: «Պապաս նախորդ կռիվներից վիրավոր է: Բայց հիմա առաջնագծում է»,- ասում է Կարինեի դուստրը՝ Օքսաննա Աբրահամյանը:
Աստղիկ Ասատրյանը հուզմունքից չի կարողանում խոսել, ամուսինն առաջնագծում է: «Խոսում ենք մեր հարազատների հետ: Մեզ միայն ասում են ՝ հաղթելու ենք, ուրիշ բան չեն ասում»,- ասաց Աստղիկը: Արցախցի կանայք թեեւ անհանգիստ են, սակայն հույսով ու հավատով սպասում են հայոց բանակի հաղթանակին:
«Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք: Ուզում ենք արագ լինի այդ հաղթանակը»,- ասում է մարտակերտցի Կարինե Սարգսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել