HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է:

Վարչապետ Փաշինյանը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին: Նա պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին:

Գերմանիայի Կանցլերը հույժ կարևորել է կրակի դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության։

Մեկնաբանություններ (1)

Jean Kabbendjian
How can we stop and have peace when we are just protecting our house? To put it in understanding it's almost like someone breaking into your house, I would not imagine a third party with a Peace Pipe in the living room sitting both sides down to discuss it.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter