HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 571 նոր դեպք. մահացել է 5 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 571-ով՝ ընդհանուր կազմելով 52 496: Նախօրեին կատարվել է 3258 թեստավորում (ընդհանուր՝ 306 965): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 5 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 977 է:

Առողջացել է ևս 89 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 44 672-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 6545 քաղաքացի:

Մինչև օրս արձանագրվել է նաև մահվան 302 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter