
Պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը հերքում են Մինգեչաուրի ուղղությամբ հարձակման մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։
«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,- հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Մինգեչաուրի ուղղությամբ Արցախի ՊԲ-ն եւս որևէ գործողություն չի իրականացրել։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: «Չի եղել ոչ մի հարված ոչ Մինգեչաուրի հէկի, ոչ ՋԷԿ-ի, ոչ քաղաքի, ոչ էլ ջրամբարի ուղղությամբ։ Հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,- նշել է Պողոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել