HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ԱԳՆ հայտարարությունը

Արցախի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ, որտեղ մասնավորապես ընդգծվում է․

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»:

Ավելի վաղ հայտարարությունը հրապարակվել էր ԱԳՆ կայքէջում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter