HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հեռու մնացեք մեր հողից». Ֆիլադելֆիայի հայկական համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ ի աջակցության Արցախի

Երեկ ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում հայկական համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի:

«Հեռու մնացեք մեր հողից», «Հայաստանն ուզում է խաղաղություն, Ադրբեջանն ուզում է Հայաստանը». այս եւ այլ կոչերով հայկական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Ֆիլադելֆիայի քաղաքապետարանի դիմաց։ Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ Արցախը Հայաստան է, կեցցե՛ հայ զինվորը։

Բողոքի ակցիայից հետո մասնակիցները ավտոշարասյունով պտտվել են քաղաքի գլխավոր փողոցներով՝ ծածանելով Հայաստանի եւ Արցախի դրոշները։

Տեսանյութն ու լուսանկարները՝ Արմինե Ղազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter