HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արսեն Թորոսյան․«Չի բացառվում՝ լինի ուղիղ հարված նաև բժշկական ենթակառուցվածքին»

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր թե՛ ռազմական անձնակազմի, թե՛ քաղաքացիական բնակչության շրջանում։

Արցախի և՛ քաղաքացիական, և՛ զինվորական հիվանդանոցներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, պարագաներով, բժշկական սարքավորումներով, արյան պաշարներով։

Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանն այս օրերին երեք այց է կատարել Արցախ։ Համեմատելով նախորդ այցերի հետ՝ ասաց՝ իրավիաճակն այնպիսին է, որ Ստեփանակերտն ամբողջությամբ գտնվում է ռմբակոծության տակ, և չկա տարբերություն հրթիռների թիրախների առումով․ դրանք թե՛ քաղաքում տեղակայված ռազմական, թե' քաղաքացիական օբյեկտներն էին։

Արցախի ամբողջությամբ մոբիլիզացված բժշկական համայնքը, ինչպես նաև Հայաստանից նրանց օգնության հասած բուժանձնակազմը երբեմն զրկված են լինում բուժօգնության կարիք ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերելու հնարավորությունից, որովհետև Ստեփանակերտը կամ այլ քաղաքներ գտնվում են օդային տագնապի կամ ռմբակոծության տակ։ «Նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեն։ Ավելին ասեմ՝ ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ, այնքան մոտ, որ պարզապես հիվանդանոցը դղրդաց, հիթիռային հարվածին։ Տեսնելով Ադրբեջանի ռազմակաքաղաքական ղեկավարության մտադրությունները՝ մեր անձնակազմի մոտ կա տպավորություն, որ չի բացառվում լինի ուղիղ հարված նաև բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ ամբողջ Ստեփանակերտը լեցուն է կիրառված արգելված զինատեսակների բեկորներով։ Երեկվա դրությամբ՝ քաղաքացիական բնակչության շրջանում 19 զոհ կա, 80 վիրավոր։ 

Վիրավորումները գրեթե ամբողջությամբ ականապայթյունային վիրավորումներ են՝ մարմնում բազմաթիվ բեկորներով։ 

Արսեն Թորոսյանը վստահեցրեց՝ Արցախի և Հայաստանի ողջ բժշկական համայնքը կանգնած է Արցախի կողքին, իրենց այլ աշխատանքները թողել են՝ վիրավորներին բուժելու և տարհանելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter