Մևլյութ Չավուշօղլուն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, աշխատանքային այցով Ադրբեջան կմեկնի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Այդ մասին նշվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Այցի ընթացքում նախարարը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Թուրքիայի արտաքին գերատեսչական մարմինը հավելել է, որ Չավուշօղլուն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ։
Արցախա-ադրբեջանական հակամարտության վերջին զարգացումների ֆոնին Թուրքիան ակնհայտ աչքի է ընկնում ադրբեջանամետ քաղաքականությամբ և հայտարարություններով։ Բացի այդ, թուրքական զինուժն ու տեխնիկան մասնակցում են ադրբեջանական հարձակողական գործողություններին, իսկ ավելի վաղ Թուրքիան Սիրիայից գրոհայիններ էր տեղափոխել նաև Ադրբեջանի տարածք՝ մասնակցելու մարտական գործողություններին։
Լուսանկարը՝ «Անադոլու» գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել