HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Երևանի ավագանին 100 մլն դրամ կփոխանցի Ստեփանակերտին

Երևանի ավագանին հոկտեմբերի 6-ին կայացած ավագանու արտահերթ նիստի ընթացքում որոշեց փոփոխություն կատարել 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ և Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 100 մլն ՀՀ դրամ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նախատեսվող վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը ներկայացրեց որոշման մեջ կատարվող փոփոխությունը, որով Երևան քաղաքի 2020թ. բյուջեի պահուստային ֆոնդից 100 մլն ՀՀ դրամ է հատկացվելու՝ Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 46 կողմ ձայնով։ 



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter