HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ հետախուզություն. «ԼՂ հակամարտության գոտի են ձգվում վարձկաններ մերձավորարևելյան միջազգային ահաբեկչական կազմակերպություններից»

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ՌԴ-ի Արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են ձգվում մերձավորարևելյան միջազգային ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան-Նուսրայից», «Ֆիրքաթ ալ-Համզայից», «Սուլթան Մուրադից», ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներից։ «Խոսքը հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որ հույս ունեն փող աշխատել ղարաբաղյան նոր պատերազմում»,- հայտնել է  ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետը տեղեկացրել էր, որ Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ։

Քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը նոր հայտարարություն ներկայացրեց, որտեղ ասվում է․ «Ռուսաստանի համար՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, տարածաշրջանում նոր պատերազմն անթույլատրելի է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter