HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրամ Պողոսյան. «Բացառված է, որ մենք թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը»

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տվյալներ է հայտնել ռազմական գործողությունների ընթացքի վերաբերյալ.

«Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։

Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։

Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է՝ դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։

Հ.Գ. Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս»,- գրել է Վահրամ Պողոսյանը:

Մեկնաբանություններ (1)

ՓԻՐՈՒԶ
Ինչ հաճելի է, որ ամենադժվար պահերին անգամ մարդասիրությունը, ազգային արժանապատվությունը մեզ չի լքում, հումորի զգացումը եւս:))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter