
Մերկելն Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, տեսակոնֆերանսի ֆորմատով բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կապակցությամբ կանցլերը հանդես է եկել հրադադարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների օգտին, որոնք ուղղված կլինեին էական առաջընթացին»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ «Reuters» գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել