
Արծրուն Հովհաննիսյան. «Հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը 300 զոհ է տվել»
Արցախի հարավային հատվածում այսօր տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմը 300 զոհ է տվել, ոչնչացվել է հակառակորդի 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 անօդաչու թչող սարք (ԱԹՍ): Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հոկտեմբերի 6-ի առավոտից հակառակորդը հրթիռակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակարետը, կան տուժածներ և վիրավորներ, որոնց տվյալներն ու թիվն ամփովում է:
«Ցերեկը թեժացան մարտերը հատկապես հարավային ուղղությամբ: Արաքս գետի երկայնքով կիրառել են հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր, այս կազմի հետ գործում են ոչ Ադրբեջանի ԶՈՒ-ի ենթակայությամբ գործող զինծառայողներ»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Մարտերը բավականին ինտենսիվ են եղել հատկապես կեսօրից հետո: Հայկական կողմը միայն չի վարել պաշտպանական մարտեր, հաճախ իրականացվել են այլ տիպի զորաշարժեր, որոնց արդյունքներն արձանագրվում են դրանց ավարտից հետո:
Անդրադառնալով Արցախի զինված ուժերի կողմից ադրբեջանական ռազմական օբյեկտների թիրախավորման հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն և միշտ չէ, որ դրանք ռազմական նշանակություն են ունենում:
Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն այսօր ևս մեկ անգամ խոսեց այս օրերին բանակին աջակցելու նպատակով քաղաքացիների և կազմակերպությունների կողմից իրականացվող դրամահավաքի մասին: Նրա խոսքով, բազմաթիվ զանգեր են ստանում իրային և դրամական աջակցություն ցույց տալու նպատակով: «Դրամական միջոցները հիմնականում կարող եք ուղղել Համահայկական հիմնադրամին և զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Մեկնաբանել