HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծրուն Հովհաննիսյան․ «Մարտերի ընթացքում դադար չի եղել, որպեսզի զոհերի դիակները հավաքվեն»

Խոցված նավթամթերքի պահեստի հետ ոչնչացվել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր։ Այս մասին հոկտեմբերի 7-ի ցերեկը կայացած ասուլիսին հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ 

Պաշտպանության նախարարությունն առավոտյան հայտնել էր, որ արցախաադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախաիրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով՝ փորձում են առաջ շարժվել: 

Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ իրենց այս մտահոգություններին Իրանից արդեն իսկ արձագանք կա, բարեբախտաբար ոչ զուտ քաղաքական հայտարարությունների տեսքով։ Սակայն թե ինչպիսի հայտարարություն է եղել, Արծրուն Հովհաննիսյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ այն վերաբերում է այլ պետությանը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց՝ դիրքային բարելավումներն ամեն րոպե կարող են տեղի ունենալ, իսկ այսօր հայտարարած դիրքային բարելավումը հյուսիսային ուղղությամբ է։ Նա ծիծաղելի համարեց ադրբեջանական կողմից տարածվող տեսանյութերը, ըստ որոնց՝ իբրև հայկական գյուղեր են «ազատագրվել»։

Հովհաննիսյանի խոսքով՝ Այս օրերին տեղի ունեցող մարտերի ընթացքում դադար չի եղել, որպեսզի զոհերի դիակները հավաքվեն։

«Գերիների մասին տեղեկություն չունենք։ Հասկանում եք, որ մենք նույնիսկ հարաբերական անդորրի փուլում Ադրբեջանի հետ չունեինք որևէ ուղիղ կապ։ Ամբողջը իրականացվում էր Կարմիր խաչի միջոցով, իսկ այսօր այդպիսի կապ ընդհանրապես գոյություն չունի, կարծես թե։ Հետևաբար՝ թե՛ զոհերի դիակների, թե՛ գերիների մասով որևէ առարկայական ինֆորմացիա այս պահին հաղորդել չեմ կարող»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Մի շարք երկրների, միջազգային կազմակերպությունների՝ Թուրքիային մարտական գործողություններին ներգրավվումից զերծ մնալու կոչերն այդքան էլ ազդեցություն չեն ունեցել։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ Թուրքիայի կողմից էական ներգրավածության պակաս չի գրանցվում, շարունակում է ներգրավված մնալ մարտական գործընթացներում։ Եթե Թուրքիան ինչ-որ միջոցներ և ուժեր պակաս է կիրառում, դա պայմանավորում է միայն հայկական բանակի հաջողություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter