HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրապայքարից առաջ Սամվել Ալեքսանյանը մեկնել է Դուբայ

Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԱԺ միջանցքներում պատրաստ էր լրագրողների հետ գրազ գալ, որ թիվ 7 ընտրատարածում, որտեղ ինքն է առաջադրվել, այլ թեկնածու չի առաջադրվելու:

Հավանաբար, վստահ լինելով իր կանխատեսումների մեջ, Սամվել Ալեքսանյանը որոշել է ընտանիքով մեկնել Դուբայ հանգստանալու: Եթե քաղաքական գործընթացները չխանգարեն, ապա գործարար պատգամավորը Դուբայի ավազներում հոգնածությունը կթոթափի մինչեւ մարտի 30-ը:

Սամվել Ալեքսանյանը վերջերս միշտ ասում է, թե ինքը գործարար չէ եւ նույնիսկ իր քթի վիրահատության գումարն է կինը տալիս: Տեսնես պատգամավորի հանգիստն էլ է կի՞նը կազմակերպել:

Երեկ առաջադրման վերջնաժամկետն էր եւ օրվա վերջում պարզ դարձավ, որ Սամվել Ալեքսանյանն իր հաշվարկներում սխալվել է: Սամվել Ալեքսանյանի դեմ ընտրապայքարի են դուրս եկել 4 թեկնածուներ: Այս ընտրատարածքում են առաջադրվել «ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հավանաբար, նրանց առաջադրումը անականկալ է եղել Սամվել Ալեքսանյանի համար, սակայն նրա կողմնակիցները պնդում են, թե թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանը, միեւնույն է, հաղթանակ է տանելու:

Մեկնաբանություններ (1)

gevorg
Samvelin POXENQ vor HAVATANQ!:-)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter