HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչո՞ւ են կոալիցիոն կուսակցությունները հույսները դրել «հավատ» բառի վրա

Կոալիցիոն գործընկերները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, իրենց նախընտրական կարգախոսների ընտրության հարցում կարծես թե անշեղորեն պահել են կոալիցիոն հավատարմությունը եւ երեքն էլ օգտագործում են «հավատ» բառը:

ՀՀԿ-ն ընտրել է «Հավատանք, որ փոխենք», ԲՀԿ-ն՝  «Հավատա, վստահիր, պահանջիր», իսկ ՕԵԿ-ը՝ «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Հետքի»  հետ զրույցում ասաց, թե կոալիցիայում խորքային զգում են, թե ինչը գոյություն չունի եւ չի կարող նման իրավիճակում գոյություն ունենալ եւ վերցնում պաստառ են սարքում: «Հիմա հավատի խորքային ճգնաժամ է եւ միանգամից վերցնում են իրենց ձեռքը, որ հակառակորդը չվերցնի»,- ասում է Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետի ասելով՝ «հավատ» բառը չի կարող ընտրողի վրա ազդեցություն թողնել, քանի որ մարդը տեսնում է, թե կուսակցությունն ինչով է զբաղված, եւ ինքն էլ կորոշի՝ հավատա՞լ, թե՞ ոչ:

«Բոլորը պարզ տեսնում են, թե ինչով են զբաղված երեք կուսակցություններն էլ, էլ ինչի՞ն հավատան: Հենց ընտրական ցուցակները, նրանց պահվածքը, օրինակ՝ խոշոր մոնոպոլիստը կարող է խոսել, որ մոնոպոլիա չպետք է լինի: Ասում են մի բան, բայց անում են ճիշտ հակառակը: Նախկին քաղաքական գործիչներին էլ, որ ներգրավեցին իրենց ցուցակներում, անմիջապես մեջբերեցին նրանց նախկինում ասած խոսքերը՝ անձերի, վարչակարգի մասին, բայց մարդիկ անում են լրիվ հակառակը»,- ավելացնում է Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետը նկատել է, որ կոալիցիոն երեք կուսակցություններն էլ ընտրել են կարգախոս, որն իրենց արած գործին հակասում է:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լրիվ համաձայն եմ հոդվածի քաղաքագետի հետ: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը այսօր Հայաստանին ՈՉ ՄԻ ԲԱՆ չունեն տալու: Ընդհակառակը- վնասել/ վնասում են: Եթե գալիք ընտրություններում (էական) անօրինականնություններ լինեն,ապա Հայաստանում ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ 'Հայկական գարուն' է լինելու-ձևը և թափը կախված հանգամանքներից: 2012-ը 2008 չէ:
KAREN
I gitutyuan AQX-in asem vor iran baci ira @ntaniqi antamneric vochmek chi havatum 2008 tvakanic vor darcav Hayreniqi dava&an en jamanak lav karkarun daynov xosum er blbul er ktrum ba hima ura den@ porna mtel:Isk inch verabervuma Carukyanin apa ete inq@ senc sharunakec vor yani BHK u hhk tarber en uremn joxovurd@ ksksi iranel ch@havatal:Yes zarmanum em en martkanc vra ovqer AQX-in derqov bareven talis iranq giten vor joxovurt@ giti te iranq um en barevum u edqanic heto eli sharunakum en: JOXOVURD JAN DEZ HAMBERUTYUN EM CANKANUM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter