HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթովպիայի դեսպանը՝ նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Եթովպիան Աֆրիկյան մայրցամաքում այն երկրներից է, որի հետ Հայաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի՝ հանրապետության ղեկավարը նշել է, որ այդ պատմական հիշողության վրա հիմնված երկու ժողովուրդների հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու լավ հիմքեր ունեն:

Սերժ Սարգսյանը կարևորել է տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և հայ-եթովպիական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու նպատակով իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ստեղծման ուղղությամբ աշխատանքը: 

Երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Դեսպան Կասահուն Դենդեր Մելիսի խոսքով՝ հայերը Եթովպիայում դարեր շարունակ նպաստել են երկրի բարեկեցությանը, գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը, և նրանց նկատմամբ եթովպիացիների վերաբերմունքը շատ ջերմ է: Եթովպիայի կառավարությունը, դեսպանի հավաստմամբ, շահագրգիռ է Հայաստանի Հանրապետության հետ զարգացնել հարաբերությունները: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter